27/03/2021 23:55
Հայաստանը Թուրքիային թշնամի պետություն չի համարում. Արմեն Գրիգորյանը պնդում է՝ մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն
Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Թուրքիային թշնամի պետություն չի համարում։
Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին՝ մենք Թուրքիային համարու՞մ ենք թշնամի պետություն, Արմեն Գրիգորյանն ասաց.
«Ես ասացի, որ տարածաշրջանում շատ բաներ են փոխվել։ Եթե մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակմանը՝ ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»։
Դիտարկմանը, որ պատերազմի ժամանակ մենք տեսանք, թե թուրքերը ինչպես օգնեցին Ադրբեջանին, հիմա մենք Թուրքիային համարո՞ւմ ենք թշնամի պետություն, Արմեն Գրիգորյանը պատասխանեց.
«Միանշանակ պնդել, որ որևէ վտանգ չի գալիս Թուրքիայից սխալ կլինի, բայց ընդհանուր տարածաշրջանում ընթացող գործընթացները նաև այլ հնարավորություններ են տալիս»։
Նրա խոսքով, Արցախյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում մեծ փոփոխություններ են կատարվել և ապաշրջափակման գործընթացը, որը, կարելի է ասել, ընթանում է նոյեբերի 9-ից, որը ավելի ինտեսնսիվ փուլ է մտել հունվարի 11-ի ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների կողմից հայտարարված փաստաթղթի շրջանակում, և, ընդհանուր առմամբ, մենք դիտում ենք, որ ապաշրջափակումը ոչ միայն պետք է լինի Ադրբեջանի հետ, այլ ավելի լայն տարածաշրջանային մոտեցում պետք է ունենա։ Եվ կարծում ենք, որ դրա հնարավորություններն այս պահին կան։
«Ուղիղ դիալոգ Թուրքիայի հետ չկա, բայ գիտեք, որ հրապարակային և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, և Թուրքիայի կողմից գոնե հրապարակային հայտարարություններ եղել են և, կարծում եմ, որ դրա հնարավորթյունը կա», - ասաց Գրիգորյանը։