27/03/2021 14:30
Բրազիլիան մշակել է սեփական COVID-պատվաստանյութը
Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի Բութանթանի կենսաբժշկական ինստիտուտը հայտարարել է սեփական արտադրության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումներ սկսելու պատրաստակամության մասին: ButanVac անվանումը ստացած դեղամիջոցի օգտագործումը նախատեսվում է սկսել հուլիսին, գրում է Bloomberg-ը:
Սան Պաուլոյի նահանգապետն ասել է, որ հենց կարգավորիչը ավանություն տա պատվաստանյութին, փորձարկումները կսկսվեն ապրիլին,: Փորձարկումները տեղի կունենան նաև Թաիլանդում և Վիետնամում:
Մինչև հուլիս երկիրը պատրաստ է սկսել արտադրել մինչև 40 միլիոն չափաբաժին հակրենական դեղամիջոց, որն ի սկզբանե կօգտագործվի հիմնականում հենց Բրազիլիայում:
Բութանթանի ինստիտուտի ղեկավար Դիմաս Կովասի խոսքով՝ դեղամիջոցն արդեն հաջողությամբ փորձարկվել է կենդանիների վրա: