27/03/2021 10:24
ՍԴ-ն, 300․1 հոդվածը անվավեր և հակասահմանադրական ճանաչելով, փրկեց այսօրվա իշխանություններին նշված հոդվածով ապագա մեղադրանքից ու պատժից. փաստաբան
Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը անվավեր և հակասահմանադրական ճանաչելով փրկեց այսօրվա իշխանություններին նշված հոդվածով ապագա մեղադրանքից ու պատժից, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Լուսինե Սահակյանը։
«Էնպես որ ոչ մի արտառոց բան չկա նրանում, որ հակասահմանադրական ճանապարհով ՍԴ դատավոր դարձածներն էլ են կարծես կողմ քվեարկել», - նշել է փաստաբանը։
Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը երեկ հակասահմանադրական ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգը տապալումը, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: