27/03/2021 14:01
Facebook-ն արգելափակել է Վենեսուելայի նախագահի օգտահաշիվը
Facebook սոցիալական հարթակում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի էջը սառեցվել է: Երկրի ղեկավարը խախտել է կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածելու դեմ քաղաքականությունը, գրում է Reuters-ը:
Մասնավորապես, երկրի նախագահը գրել է, որ կարվատիվիրը, ուրցով լուծույթը, արդյունավետ դեղամիջոց է, որը մարդուն բուժում է կորոնավիրուսից՝ առանց կողմնակի բարդությունների:
Փորձագետների կարծիքով՝ այդ պնդումը հակասական է, քանի որ հաստատված չէ գիտական հետազոտություններով:
Facebook-ը հեռացրել է տեսանյութ, որում Վենեսուելայի նախագահը խթանում է դեղամիջոցները, քանի որ տվյալ բովանդակությունը խախտում է կորոնավիրուսի վերաբերյալ սոցցանցի գործող քաղաքականությունը: