27/03/2021 11:34
Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են հասցրել Ղարաբաղի բնակիչներին
Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են հասցրել Լեռնային Ղարաբաղի Ասկերան շրջանի Նորագյուղ բնակավայրի բնակիչներին: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
«Մարդասիրական ակցիայի ընթացքում «Ռուսաստանի մարդասիրական առաքելություն» շահույթ չհետապնդող կազմակերպության և «Բժիշկ Լիզա» և «Շտապում եմ բարության» բարեգործական հիմնադրամների անունից ռուս խաղաղապահները Նորագյուղ ինքնավար բնակավայրի բնակիչներին փոխանցել են ծալովի մահճակալներ, ծածկոցներ, բարձեր, սնունդ պատրաստելու համար գազով սարքեր և այլ գույք», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ բնակավայրի ֆելշերային կետ է բերվել առաջնային ախտորոշման հավաքածու՝ տոնոմետրով, սրտի կծկումների մոնիտորով, գլյուկոմետրով և ջերմաչափերով: