27/03/2021 13:00
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8885 դեպք
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8885 դեպք: Այս մասին հայտնում է COVID-19-ի դեմ պայքարի գործառնական շտաբը:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր երկրում հաստատվել է կորոնավիրուսի 4 510 744 դեպք:
Մեկ օրում մահացել է 387 մարդ՝ ընդհանուր 97 404 բուժառու:
Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից ապաքինվել է 10 337 մարդ, մեկ օրում՝ 4 130 498 պացիենտ: