28/03/2021 16:04
Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը չի քննարկվել որպես «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու. Վազգեն Մանուկյան
Ես ոչ մի ձևաչափոով չեմ մասնակցելու ընտրություններին, այդ մասին արդեն ասել եմ, այսօր Բաղրամյան պողոտայում հրավիրված հանրահավաքում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Կարող է գնամ հանդիպումների կամ հեռուստատեսությամբ ելույթներ ունենամ, բայց դա չի լինելու այս կամ այն թեկնածուի կամ կուսակցության կողմ, այլ լինելու է ընդհանուր վիճակի մասին և Նիկոլի դեմ», - ասաց Մանուկյանը։
Նա նշեց, թե Հայաստանում այժմ միաժամանակ երկու գործընթաց է կատարվում. Նիկոլ Փաշինյանն ամրացնում է իր ադմինիստրատիվ ռեսուրսը և չեզոքացնում բանակը։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ շարժման վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանը լինի, Վազգեն Մանուկյանը պատասախանեց.
«Հիմա այդպիսի բան չի քննարկվել, դրա համար որևէ բան ասել չեմ կարող։ Հաշվի առեք, որ վարչապետի թեկնածուի վրա դրված է մի պարտականություն, որ ինքը մեկ տարուց հետո էլ չի դառնալու վարչապետ։ Եթե մարդիկ կան, որ համաձայն են դրան, ու ես տեսնեմ, որ իրենք ի վիճակի են հարցերը լուծելու, ես պրոբլեմ չունեմ»։