28/03/2021 16:38
Փաշինյանն ապրիլին հրաժարական կտա, բայց չի գնա (Տեսանյութ)
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նրա մասին են, որ ժողովուրդը պետք է որոշում կայացնի անցյալի ու ապագայի վերաբերյալ, Արմավիրի Արագած համայնքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դուք պետք է գնահատական տաք անցյալին ու որոշում կայացնեք ապագայի վերաբերյալ», - ասել է նա։
Փաշինյանն ընդգծել է, որ առաջիկայում՝ ապրիլին, հրաժարական է տալու։
«Ինչո՞ւ, ոչ թե հրաժարական եմ տալու գնալու, այլ, որպեսզի տեղի ունենան արտահերթ խորհրդանական ընտրություններ, այդ ընթացքում շարունակելու եմ լինել վարչապետի պարտականությունները կատարող, եթե դուք կվերահաստատեք ձեր մանդատը, ես, մեր թիմը կշարունակենք ծառայել ձեզ շատ ավելի լավ, քան նախկինում, եթե չէ, մենք խոնարհաբար իշխանությունը կփոխանցենք նրան, ում դուք կընտրեք, եթե դուք կընտրեք գելերին, ձեր ընտրությունն ա, մենք ի՞նչ կարանք անենք։ Մենք սխալվել ենք, բայց չենք խաբել», - ասել է Նիկոլ Փաշինյանը։