29/03/2021 12:16
Պեսկով. Փաշինյանի հրաժարականի որոշումը չի պահանջում Պուտինի հետ անհապաղ զրույց
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլին հրաժարական տալու որոշումը չի պահանջում անհապաղ զրույց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա հավելել է, որ ղեկավարների շփումները շարունակական են:
«Նա (Փաշինյանը) կմնա ժամանակավոր պաշտոնակատար (Հայաստանի վարչապետ), ուստի այս որոշումը, որը հրապարակվել է, անհապաղ քննարկման կարիք չունի», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Նա հավելել է, որ երկու երկրների ղեկավարները «վերջերս են շփվել, շփումները շարունակվում են»: