29/03/2021 14:14
Վրաստանի վարչապետը պատրաստակամություն է հայտնել բանակցել ընդդիմության հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին Եվրոպական խորհրդի ղեկավարի ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի հետ հանդիպմանը ընդդիմության հետ կառուցողական երկխոսության պատրաստակամություն է հայտնել երկրում հնարավոր քաղաքական ճգնաժամը շուտափույթ լուծելու համար: Այս մասին ասվում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայության երկուշաբթի տարածած հաղորդագրության մեջ:
«Մենք վերահաստատում ենք կառուցողական երկխոսության մեր պատրաստակամությունը հնարավորինս շուտ [ընդդիմության հետ] համապատասխան համաձայնագիր ձևակերպելու համար: Մենք հանդիսանում ենք կողմ, որն արդյունքի է սպասում, որը հստակ որոշումներ կկայացնի», - վարչապետի խոսքը մեջբերում է կառավարության մամուլի ծառայությունը:
Հանդիպումը մեկ անգամ ևս ընդգծել է բոլոր կողմերի` ժողովրդի և երկրի շահերով առաջնորդվելու անհրաժեշտությունը և փոխզիջումային լուծում գտնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը: Գարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին և նրա ներկայացուցիչ Դանիելսոնին քաղաքական ճգնաժամի կարգավորման հարցում ցուցաբերած օգնության համար: