29/03/2021 18:45
Բեռլինում ձերբակալվել են հակաքովիդային ցույցի տասնյակ մասնակիցներ
Բեռլինում տեղի է ունեցել հանրահավաք՝ ընդդեմ կորոնավիրուսի սահմանափակումների: Ոստիկանությունը ցրել է ցուցարարներին, մի քանի տասնյակ մարդ բերման է ենթարկվել, նրանք մեղադրվում են սոցիալական հեռավորությունն ու կարանտինը խախտելու համար, հայտնում է Euronews-ը:
Առաջին նման գործողությունը տեղի է ունեցել ուղիղ մեկ տարի առաջ: Այդ ժամանակից ի վեր, Գերմանիայի մայրաքաղաքի բնակիչները բազմիցս հավաքվել են կորոնավիրուսի խիստ սահմանափակումների դեմ բողոքելու: Իրավապաշտպանները սահմանափակումներն անվանում են քաղաքացիների սահմանադրական իրավունքների ոտնահարում, բիզնեսի ներկայացուցիչները պահանջում են կա՛մ թույլատրել աշխատել, կա՛մ փոխհատուցել կորուստները:
Այս անգամ երթի ընթացքում փակել են պատվաստումների կետը, որի տարածքով անցել են ցուցարարները:
Գերմանիայում համավարակի երրորդ ալիքի պատճառով, շարունակում են կիրառվել խիստ սահմանափակումներ: