29/03/2021 11:11
Բանգլադեշում 11 մարդ է զոհվել ոստիկանության հետ բախման հետևանքով
Առնվազն 11 ցուցարար է սպանվել և 10-ը՝ վիրավորվել հանգստյան օրերին Բանգլադեշում ոստիկանության և անվտանգության ուժերի հետ բախումների ընթացքում: Այս մասին երկուշաբթի հաղորդել է Times of India թերթը՝ հղում անելով երկրի իշխանություններին:
Մարտի 26-ին Պակիստանից Բանգլադեշի անկախության 50-ամյակը նշելու համար Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի Դաքքա կատարելիք այցի դեմ արմատական մահմեդական կազմակերպությունների կողմից զանգվածային բողոքներ էին կազմակերպվել: Իսլամիստները մեղադրում են նրա վարչակազմին երկրի մահմեդական բնակչության նկատմամբ խտրական վերաբերմունքի համար:
Ներկայումս Դաքքայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Իշխանություններն ու ոստիկանությունը միջոցներ են ձեռնարկում հետագա անկարգությունները կանխելու համար: