29/03/2021 16:59
Մահճակալային ֆոնդը գրեթե սպառվում է. առաջիկա շաբաթում սպասվում է կորոնավիրուսի ավելի քան 7000 նոր դեպք. Գայանե Սահակյան
Շատ բարդ իրավիճակ է, կորոնավիրուսի հայաստանյան վիճակագրությունը ներկայացնելով՝ ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյան:
Նա տեղեկացրեց, որ մահճակալային ֆոնդը գրեթե սպառվում է:
«Հիվանդացության մոտավորապես 90 տոկոսով աճ ունենք: Առաջիկա շաբաթվա ընթացում սպասում ենք ավելի քան 7000 նոր դեպք», - ասաց Սահակյանը:
Նա նշեց՝ ամեն ինչ արվում է, որ պատվաստումները մյուս շաբաթից սկսվեն: