29/03/2021 19:00
Ճապոնիայում և Կորեայում ավազամրրիկ է մոլեգնում
Հզոր ավազամրրիկը ծածկել է Ճապոնիայի արևմտյան շրջանները՝ Մացուի, Հիրոսիմայի և Օկայամայի հատվածներ: Այս մասին երկուշաբթի, մարտի 29-ին, հայտնում է NHK-ն:
Ըստ օդերևութաբանների՝ սպասվում է, որ փոթորիկն աստիճանաբար կշարունակի շարժվել դեպի Ճապոնիայի արևելյան և հյուսիսային շրջաններ մինչև երեքշաբթի:
Ավազային փոթորիկը նույնպես ընդգրկել է Հարավային Կորեայի գրեթե բոլոր շրջանները, ներառյալ՝ մայրաքաղաք Սեուլը, հաղորդում է Yonhap-ը:
Ինչպես նշվել է, ավազամրրիկ սկսվել է ուրբաթ՝ Գոբի անապատում, որը գտնվում է Չինաստանի հյուսիսում և հարավային Մոնղոլիայում: Այժմ այն հասել է ինչպես Հարավային Կորեա, այնպես էլ՝ Ճապոնիա: