29/03/2021 11:25
Ինդոնեզիայում նավթավերամշակման գործարանում հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասել է 28-ի (Տեսանյութ)
Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգի նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասել է 28-ի, նրանցից 5-ը ծանր վիճակում է, հայտնում է տեղական kumparan պորտալը՝ հղում անելով ոստիկանությանը:
Մոտ 740 մարդ տարհանվել է, նրանք գտնվում են երեք տարբեր վայրում:
Ավելի վաղ Pertamina պետական նավթագազային ընկերությունը հաղորդել էր, որ Բալոնգան բնակավայրում տեղակայված վերամշակման գործարանի տարածքում միջադեպ է տեղի ունեցել տեղական ժամանակով ժամը 00:45-ին (Երևանի ժամանակով կիրակի՝ 21: 45-ին), որից հետո ռեզերվուարները սկսել են այրվել: Միջադեպի պատճառը չի պարզվել, բայց այդ պահին ուժեղ անձրև էր տեղում, և կայծակնային հարվածներ էին տեղի ունեցել: Ընդհանուր առմամբ, տարհանվել է տեղի շուրջ հազար բնակիչ: