29/03/2021 17:44
Ինդոնեզիայում պայթյուն իրականացրած ահաբեկիչներն ամուսիններ էին
Ինդոնեզիայի Մակասար քաղաքում կաթոլիկ եկեղեցին պայթեցրած ահաբեկիչներն ամուսնական զույգ էին: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ոստիկանության հայտարարությանը
Հաղորդագրության մեջ նշվում է, որ անանուն կինն ու տղամարդը «ամուսնացել են վեց ամիս առաջ», և «նրանք կապեր են ունեցել տվյալ խմբի հետ»:
«Հակաահաբեկչական ստորաբաժանումը հետաքննություն է վարում, հարձակում նախապատրաստելու և կազմակերպելու կասկածանքով բերման է ենթարկվել մի քանի մարդ», - հայտնել են ոստիկանությունից:
Ինչպես հաղորդվում է, պայթյունն իրականացրել է երկու մահապարտ: Նրանք փորձել են մոտոցիկլետով մուտք գործել տաճարի տարածք, բայց եկեղեցու անվտանգության աշխատակիցները կանխել են դա: