29/03/2021 18:30
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8711 դեպք
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8711 դեպք: Այս մասին հայտնում է COVID-19-ի դեմ պայքարի գործառնական շտաբը:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր երկրում հաստատվել է կորոնավիրուսի 4 528 543 դեպք:
Մեկ օրում մահացել է 293 մարդ, ընդհանուր՝ 98 033 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից ապաքինվել է 7280 մարդ, մեկ օրում՝ 4 146 408 պացիենտ: