29/03/2021 10:55
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 424 դեպք, մահացել է 13 մարդ
Հայաստանում մարտի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 190 741 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 424-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 172 096 (+590) մարդ, այս պահին բուժվում է 14 287 (-179):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4358 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3476 (+12), իսկ այլ պատճառներով՝ 882 (+1):
Վերջին մեկ օրում մահացել է 13 մարդ: