30/03/2021 09:35
Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու հարցում Պուտինի անձնական ներդրման մասին պետք է հիշեն բոլորը. Պեսկով
Բոլորը պետք է հիշեն Լեռնային Ղարաբաղի տարածքում ռազմական գործողությունները դադարեցնելու գործում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական դերի մասին, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Аргументы и Факты» պարբերականին տված հարցազրույցում:
«Ինչ վերաբերում է կատարվածին... Հավանաբար, Պուտինի անձնական դերը պատերազմը դադարեցնելու հարցում պետք է հիշեն բոլորը», - ասել է Պեսկովը:
Նա հիշեցրել է Ադրբեջանի հետ «վստահության գերազանց հարաբերությունները» և Հայաստանի հետ «պատմականորեն լավ հարաբերությունները»: