30/03/2021 19:14
AstraZeneca-ն վերանվանել է COVID-ի դեմ իր պատվաստանյութը
Անգլո-շվեդական AstraZeneca ընկերությունը հայտարարել է կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի վերանվանման մասին: Այժմ այն կոչվելու է Vaxzevria՝ COVID-19-ի դեմ AstraZeneca պատվաստանյութի փոխարեն: Այս մասին հայտնում է Շվեդիայի բժշկական արտադրանքի գործակալությունը:
Նշվում է, որ անվան փոփոխությունը չի ենթադրում դեղամիջոցի բաղադրիչների այլ փոփոխություններ:
Շվեդական դեղերի գործակալությունը, համաձայն ընկերության տվյալների, հաստատել է անվանափոխությունը մարտի 25-ին: