30/03/2021 13:30
Պակիստանի նախագահը պատվաստանյութի առաջին չափաբաժնից հետո վարակվել է COVID-19-ով
Պակիստանի նախագահ Արիֆ Ալվին պատվաստանյութի առաջին չափաբաժնից հետո վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին նա հայտարարել է Twitter-ում:
«COVID-19-ի համար դրական թեստ եմ ստացել... Ստացել եմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, բայց հակամարմինները սկսում են զարգանալ երկրորդ չափաբաժնից հետո, որը ես ակնկալում էի ստանալ հաջորդ շաբաթ», - գրել է Ալվին:
Այս պահին Պակիստանն արձանագրում է COVID-19 համավարակի երրորդ ալիքը: Նախորդ օրը երկրի մայրաքաղաքում կորոնավիրուսի ավելի քան 700 նոր դեպք էր հայտնաբերվել: