30/03/2021 14:12
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Դատական հաջորդ նիստը կկայանա ապրիլի 2-ին՝ ժամը 13։00-ին։
Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգը տապալումը, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։
Հոդվածը ճանաչվել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։
ՍԴ որոշումը երեկվանից մտել է ուժի մեջ։