30/03/2021 10:58
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 750 դեպք, մահացել է 29 մարդ
Հայաստանում մարտի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 191 491 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 750-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 172 605 (+509) մարդ, այս պահին բուժվում է 14 499 (+212):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4387 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3497 (+21), իսկ այլ պատճառներով՝ 890 (+8):
Վերջին մեկ օրում մահացել է 29 մարդ: