30/03/2021 18:47
Վրաստանում հայտարարել են երկրում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման մասին
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է Վրաստանում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման մասին:
Երկրում կորոնավիրուսի հայտնաբերման ամենօրյա տեմպը տագնապալի է և պահանջում է ուժեղացնել վերահսկողությունը, հաղորդում է «Գրուզիա Online»-ը՝ հղում անելով Գամկրելիձեի հայտարարությանը:
«Իհարկե, նշված ցուցանիշներն ու համաճարակաբանական իրավիճակն ավելի լավ են, քան մենք ունեինք փետրվար-հունվար ամիսներին, բայց վերջին երկու շաբաթվա ընթացքում նկատվել է վատթարացման միտում», - ասել է նա: