30/03/2021 17:09
Իրանը հայտարարել է հետևանքների մասին, եթե ԱՄՆ-ն հետաձգի պատժամիջոցների վերացումը
Վաշինգտոնը պետք է վերադառնա միջուկային գործարքին և վերացնի պատժամիջոցները, այլ տարբերակ չկա, երեքշաբթի հայտարարել է Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիան:
«Օրեցօր Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման հետ կապված ձգձգումը ոչ միայն իջեցնում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը վերականգնելու հնարավորությունները՝ որպես տարաձայնությունները լուծելու առաջին և վերջին միջոց, այլև օտարացնում նրանց (գործարքը խախտողներ՝ խմբ.) Իրանի հետ ավելի լավ հարաբերությունների հեռանկարից», - մեջբերում է կառավարության տեղեկատվական պորտալը Ռաբիայի խոսքերը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «այլ բանական ճանապարհ չունի, բացի միջուկային գործարքին վերադառնալուց և պատժամիջոցների ամբողջական վերացումից»:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ Իրանը պետք է ցուցադրի միջուկային համաձայնագրում համագործակցելու իր պատրաստակամությունը, «գնդակը Թեհրանի դաշտում է»: