30/03/2021 15:07
Լուկաշենկոն պահանջել է չկրճատել նախագահի լիազորությունները
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կառավարության մարմինների միջև լիազորությունների վերաբաշխման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ նախագահի լիազորությունները չեն կրճատվի և կողմ արտահայտվել նախագահական ուժեղ իշխանությանը, հայտնում է BelTA-ն:
«Նախագահը կպահպանի հիմնական լիազորությունները, որոնք կարող են ազդել վերևից ներքև ցանկացած որոշման վրա», - ասել է նա:
Նրա կարծիքով՝ պետության ղեկավարը պետք է պահպանի նախագահական ուժեղ լիազորությունները:
«Եթե մենք «լուծարենք» ապագա նախագահին (դա ինձ չի վերաբերում), ես նկատի ունեմ լիազորությունները, առաջին հերթին երկիրը գոյություն չի ունենա: Այն կվերանա», - ասել է նա:
Լուկաշենկոն նշել է, որ ոչ թե Ռուսաստանի իշխանությունները չեն «ստիպում Լուկաշենկոյին վերաշարադրել Սահմանադրությունը», այլ Բելառուսի իշխանություններն իրենք են զբաղվել այդ խնդրով երկար ժամանակ:
«Այս փոփոխությունները պետք է տեղի ունենան, քանի որ Լուկաշենկոն հավերժ չի, և մենք չգիտենք, թե ով է լինելու հաջորդը և ինչպիսին կլինի նա՝ բռնապե՞տ, ավտորիտար առաջնո՞րդ, մենք դա չգիտենք», - եզրափակել է Բելառուսի նախագահը: