30/03/2021 18:26
Պալման գրավելուց հետո Պորտուգալիան զինվորականներ կուղարկի Մոզամբիկ
Պորտուգալիան նախատեսում է իր զորքերն ուղարկել Մոզամբիկ՝ իսլամիստ գրոհայինների կողմից Պալմա քաղաքը զավթելուց հետո, RPT հեռուստաալիքի եթերում հայտարարել է Պորտուգալիայի արտաքին գործերի նախարար Աուգուստո Սանտոս Սիլվուն:
Նախարարն իր ափսոսանքն է հայտնել քաղաքի վրա գրոհայինների հարձակման կապակցությամբ: Նա ասել է, որ պորտուգալական 60 հոգանոց զորքը կուղարկվի Մոզամբիկ՝ օգնելու վերապատրաստել տեղի անվտանգության ուժերը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գրոհայինները գրավել են Մոզամբիկում Պալմա քաղաքը և գրեթե ոչնչացրել այն: