30/03/2021 12:21
Պեսկով. Պուտինը թույլ չի տա Միացյալ Նահանգներին ուժի տեսանկյունից խոսել Ռուսաստանի հետ
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը թույլ չի տա Ամերիկայի Միացյալ Նահանգներին կամ որևէ այլ երկրի խոսել իր հետ «ուժի տեսանկյունից»:
«Ամերիկացիները հիմա կրկնում են մանտրայի պես, ասում են, որ մենք բոլորի հետ խոսելու ենք ուժի տեսանկյունից: Պուտինը, Ռուսաստանի ղեկավարությունից ոչ ոք թույլ չի տա ամերիկացիներին կամ որևէ մեկին այդպիսի խոսակցություն ունենալ մեզ հետ: Դա բացառվում է», - ասել է Պեսկովը «Аргументы и Факты» պարբերականին տված հարցազրույցում:
Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզում, Պեսկովը հայտարարել է, որ «չէր ցանկանա խոսել ծայրահեղ սցենարների մասին»: