30/03/2021 16:17
Անկարգությունների հետևանքով Ռումինիայում ձերբակալվել է մոտ 200 մարդ
Բուխարեստում մոտ 200 մարդ է բերման ենթարկվել կորոնավիրուսի պատճառով սահմանափակող միջոցների խստացման դեմ բողոքի ցույցերի ընթացքում:
Ոստիկանության ներկայացուցիչների հետ բախումների հետևանքով, ըստ ռումինական digi24 հրատարակության, 188 մարդ է ձերբակալվել։
Ոստիկանության տվյալներով՝ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 2 հազար մարդ, մոտ 300-ն անմիջականորեն է մասնակցել իրավապահների հետ բախումներին:
Ոստիկանության աշխատակիցները հայտնել են, որ բողոքի ցույցի մասնակիցները վնասել են իրենց գործընկերներին և գույքային վնասներ պատճառել:
«Կոտրվել են խանութների ցուցափեղկեր, երաժշտական սարքեր, կանգառներ, տրանսպորտի ապակիներ», - հայտարարել է Բուխարեստի ոստիկանության գլխավոր վարչության պետ Բոգդան Բերեչետը:
Կորոնավիրուսի տարածման հետ կապված ավելի խստացնող միջոցառումներով պայմանավորված գործողությունները Ռումինիայում անցկացվում են երկու օր շարունակ: