30/03/2021 11:11
Թրամփը գործարկել է իր սեփական նոր կայքը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, իր կնոջ՝ Մելանիայի հետ համատեղ, գործարկել է ԱՄՆ 45-րդ նախագահի նոր կայք՝ համախոհների համար:
«Դոնալդ Թրամփի գրասենյակը հավատարիմ է Թրամփի վարչակազմի մեծ ժառանգությունը պահպանելուն՝ խթանելով «Նախ և առաջ Ամերիկան» քաղաքականությունը: Քաղաքացիական և համայնքային ակտիվության միջոցով Դոնալդ Թրամփի գրասենյակը կփորձի տեղեկացնել, կրթել և ոգեշնչել բոլոր շերտերի ամերիկացիներին, քանի դեռ մենք հույս ունենք կառուցել ԱՄՆ-ի իսկապես մեծ ապագա», - ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ նախկին նախագահի գրասենյակը հավատարիմ է Թրամփի վարչակազմի ձեռքբերումները պահպանելուն և Միացյալ Նահանգների ապագան կերտելուն: