30/03/2021 14:09
Տավուշի մարզպետը դատական հայց է ներկայացրել Հրանտ Բագրատյանի դեմ՝ պահանջելով 1 դրամ փոխհատուցում և հրապարակային ներողություն
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը դատական հայց է ներկայացրել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ, ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է մարզպետի մամուլի խոսնակ Լիլիթ Սարգսյանը:
«Մարզպետը պահանջում է դատարանից` պարտավորեցնել պարոն Բագրատյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև, որպես պատճառված վնասի հատուցում, վճարել 1 դրամ», - նշել է Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Հայկ Չոբանյանը վերջերս ասել էր, որ Տավուշից տարածքներ հանձնելու խոսակցությունների պատճառով 4 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ ներդրումային խոշոր ծրագիրը կանգնել է:
Ավելի վաղ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում: