30/03/2021 12:08
Մյանմայում բողոքի ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 510-ի
Մյանմայում փետրվարին սկսված անվտանգության ուժերի և բողոքի զանգվածային ցույցերի մասնակիցների միջև բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 510-ի, հայտնում է Մյանմայի քաղբանտարկյալներին օգնության ասոցիացիան ֆեյսբուքյան իր էջում:
Փետրվարի 5-ից մինչև մարտի 29-ը Մյանմայում ցուցարարների ոստիկանության և զինվորականների բախումների հետևանքով 510 մարդ է զոհվել, ասված է հաղորդագրության մեջ: Ասոցիացիան երկուշաբթի ստացել է մարտի 29-ին 14 և նախորդող օրերի 37 զոհի մասին հաստատում: Ասոցիացիան հայտնում է, որ բողոքողների և նրանց մեջ չներգրավված քաղաքացիական անձանց մահվան մասին տեղեկություններն անընդհատ ստուգվում են, ուստի յուրաքանչյուր մահ հաստատվելիս թվերը կարող են աճել մեկ օրվա ընթացքում:
Ըստ ասոցիացիայի, մարտի 29-ի դրությամբ ձերբակալված անձանց ընդհանուր թիվը 2574 է: Ասոցիացիան նշում է, որ դրանով արտացոլում է միայն պաշտոնապես ձերբակալված անձանց թիվը, որոնց մեղադրանք է առաջադրվել, և ոչ թե բողոքի ցույցերի ընթացքում կալանավորված անձանց ընդհանուր թիվը, որոնց թիվը զգալիորեն ավելին է:
Փետրվարի 1-ին Մյանմայի զինվորականները հայտարարել են արտակարգ դրություն մեկ տարի ժամկետով: Բանակի ներկայացուցիչները դա բացատրել են 2020-ի նոյեմբերին կայացած ընտրություններում լայնամասշտաբ կեղծիքներով: Զինվորականները կազմել են նախարարների նոր կաբինետ: Փետրվարի սկզբից հանրապետության բնակիչները դուրս են գալիս հակապզինվորական ցույցերի, որոնք խստորեն ճնշվում են անվտանգության ուժերի կողմից: