30/03/2021 09:39
Քովիդ դրական կարգավիճակով 149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին. փոխնախարար
Կովիդ դրական կարգավիճակով 149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին, այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։
Փոխնախարարն ընդգծել է՝ ՀՀ առողջապահության նախարարություն-ը անում է առավելագույնը «Կովիդ կենտրոնների» քանակը և մահճակալային ֆոնդը ընդլայնելու ուղղությամբ:
«Համաճարակային վիճակում դրական բեկում չունենալու պարագայում հաշված օրերի ընթացքում կմոտենանք մահճակալային հզորությունների առավելագույնին», - նշել է Սիմոնյանը։