30/03/2021 14:17
Գուցե ինչ-որ մեկը կատակել է. հեռախոսահամարը չի պատկանում նախարարության համակարգին. ԱՆ-ից արձագանքել են Քովիդի թեստ չհանձնած, բայց պատասխան ստացած փաստաբանին
Առողջապահության նախարարությունից արձագանքել են փաստաբան Վահան Հովհաննիսյանին՝ նշելով, որ նշված հեռախոսահամարը նախարարության համակարգինը չէ:
Հիշեցնենք, որ փաստաբանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ կորոնավիրուսի թեստ չի հանձնել, բայց հեռախոսահամարին հաղորդագրություն է ստացել, որ իր թեստի պատասխանը դրական է:
«Ի պատասխան ֆեյսբուքյան օգտատեր Վահան Հովհաննիսյանի գրառմանը, թե առողջապահության նախարարությունը սխալ «հասցեով» քովիդ դրական թեսթերի պատասխան է տրամադրել օգտատիրոջը, ինչն էլ դառնում է վարակի թվերի ձևափոխման պատճառ, առողջապահության նախարարությունից պաշտոնապես տեղեկացնում են, որ օգտատիրոջ սքրինշոթում նշված հեռախոսահամարը չի պատկանում իրենց համակարգին:
«Ի պատասխան ֆեյսբուքյան օգտատեր Վահան Հովհաննիսյանի գրառմանը, թե առողջապահության նախարարությունը սխալ «հասցեով» քովիդ դրական թեսթերի պատասխան է տրամադրել օգտատիրոջը, ինչն էլ դառնում է վարակի թվերի ձևափոխման պատճառ, պաշտոնապես տեղեկացնում ենք`
Ձեր սքրինշոթում նշված հեռախոսահամարը չի պատկանում մեր համակարգինՄեր կողմից ուղարկված հաղորդագրություններում, որպես հաղորդագրության ուղարկող նշվում է` ՀՀ ԱՆ-ն։ Այս պարագայում` համաձայն սքրինշոթի` նշված է այլ հեռախոսահամար: Գուցե ինչ-որ մեկը կատակել է: Ինչպես նաև խորհուրդ ենք տալիս առանց հիմքերի չզրպարտել պետական գերատեսչությանը։
Հարգելի Վահան, տեղեկացնենք նաև, որ քովիդ դրական թեստի պատասխանի առկայության դեպքում sms հաղորդագրությունն ուղարկվում է ավտոմատ կերպով` Արմեդ համակարգից, նմուշառման ժամանակ տրամադրված հեռախոսահամարին», - նշված է պարզաբանման մեջ։