31/03/2021 17:01
YouTube-ը նախատեսում է թաքցնել դիսլայքերի հաշվիչը
YouTube-ը կփորձարկի ինտերֆեյսը՝ առանց ցույց տալու տեսանյութի դիսլայքերի քանակը: Այս մասին ընկերությունը հայտնել է Twitter-ում:
«Մենք փորձարկում ենք դիսայնի մի քանի նոր տարբերակ։ Դրանք չեն արտացոլում հանրության համար հասանելի դիսլայքերի հաշվիչը», - ասվում է գրառման մեջ:
Ինչպես բացատրվել է YouTube-ում, փորձարկումն իրականացվում է ի պատասխան տեսանյութերի բովանդակության հեղինակի՝ «նպատակային դիսլայք» արտահայտելու արշավների մասին հարցումների:
Պարզաբանվում է, որ բովանդակություն ստեղծողները դեռ կկարողանան տեսնել դիսլայքերի ճշգրիտ թիվը: Օգտատերերը նաև կկարողանան հավանել և չհավանել, ինչը կազդի իրենց առաջարկվող բովանդակության վրա:
Թե որ երկրներում փորձարկում կանցկացվի, չի նշվում: