31/03/2021 11:00
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1148 դեպք, մահացել է 20 մարդ
Հայաստանում մարտի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 192 639 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1148-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 173 064 (+459) մարդ, այս պահին բուժվում է 15 168 (+669):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4407 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3515 (+18), իսկ այլ պատճառներով՝ 892 (+2):
Վերջին մեկ օրում մահացել է 20 մարդ: