31/03/2021 14:43
Ադրբեջանը գերիներին չի վերադարձնում քաղաքական տարբեր նպատակների համար. ՀՀ ՄԻՊ
Գերիների չվերադարձնելու, անհետ կորածների նաև մարմինների որոնման մարդասիրական հարցերը տեղավորվում են Ադրբեջանի ատելության ու թշնամանքի քաղաքականության կոնտեքստում: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: Թաթոյանը նշեց՝ Ադրբեջանը գերիների հարցում այնքան է ստել, որ խճճվել է իր ստերի մեջ:
Պաշտպանը կարևորեց միջազգային ճնշումները:
«Ադրբեջանը գերիներին չի վերադարձնում՝ դա ակնհայտորեն օգտագործելով քաղաքական տարբեր նպատակների համար: Օրինակ՝ լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, որ տարածքային տարբեր հարցերի հետ կապված իրենք օգտագործում են գերիների հարցը: Դա պատերազմական հանցագործության հասնող արարք է: Մենք միջազգային կառույցներին դա պետք է ճիշտ ներկայացնենք», - ասաց Թաթոյանը:
Նա ավելացրեց, որ Ադրբեջանը փորձում է իրավական ինստացիաները հեռու պահել և միայն քաղաքականի ներքո աշխատել: