31/03/2021 12:01
Վրաստանում ընդդիմությունը հայտարարել է բողոքի մշտական ակցիաներ կազմակերպելու մտադրության մասին
Վրաստանում ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները մեղադրում են իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը քաղաքական ճգնաժամից երկրի դուրս գալու բանակցությունները խափանելու համար: Այդ մասին հայտարարել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Սալոմե Սամադաշվիլին:
«Երկու հիմնական հարցի առնչությամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում և քաղբանտարկյալների ազատ արձակում, մենք պատրաստ էինք փոխզիջման գնալ, բայց «Վրացական երազանքը» հրաժարվել է դիտարկել մեր առաջարկները», - ասել է Սամադաշվիլին:
Ըստ նրա, բանակցությունների խափանման պատճառով ընդդիմությունը պլանավորում է բողոքի մշտական ակցիաներ անցկացնել ընդդեմ իշխանությունների:
«Մենք մայիսի 15-ին նախատեսում ենք լայնածավալ բողոքի ակցիա», - ասել է Սամադաշվիլին: