31/03/2021 10:25
Ղարաբաղում ռուս խաղաղապահների շարժական ավանները կհանձնվեն մինչև ապրիլի 5-ը
Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի շարժական ավանները կհանձնվեն ապրիլի 5-ից ոչ ուշ, իսկ խաղաղապահների համար շարժական հիվանդանոցը կբացվի ապրիլի վերջին, լրագրողներին հայտարարել է Պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովը:
Բուլգակովը մասնակցել է խաղաղապահների համար 250 տեղի համար հաջորդ բլոկ-մոդուլային ավանի Ստեփանակերտում բացման և բնակեցման արարողությանը:
«Այսօր մենք ավարտում ենք 25 նման ավանի կահավորումը, ընթանում է հանձման և բնակեցման գործընթացը: Ամեն ինչ շահագործման կհանձնվի ոչ ուշ, քան ապրիլի 5-ը, այսինքն՝ մեր բոլոր խաղաղապահները կտեղավորվեն», - ասել է բանակի գեներալը:
Բուլգակովը պարզաբանել է նաև, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի որոշմամբ Լեռնային Ղարաբաղում կառուցվում է շարժական հիվանդանոց, որտեղ, անհրաժեշտության դեպքում, խաղաղապահներին կտրամադրվի որակյալ օգնություն: Դրա հավաքումը կսկսվի ոչ ուշ, քան ապրիլի 5-7-ը, և շարժական հիվանդանոցը պետք է պատրաստ լինի ամսվա վերջին:
Ռուսաստանի,Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների համաձայն`2020 թվականի նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղում հայտարարվում է ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում: