31/03/2021 12:52
Աֆղանստանի նախագահը հայտարարել է իշխանությունն իրավահաջորդին փոխանցելու պատրաստակամության մասին
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին աջակցել է երկրում արտահերթ ընտրությունների անցկացմանը և ընդգծել իր պատրաստակամությունը փոխանցել իշխանությունն ընտրված իրավահաջորդին: Այս մասին նա հայտարարել է Տաջիկստանի Դուշանբե քաղաքում անցկացվող «Ասիայի սիրտ» իններորդ գագաթնաժողովում:
«Իմ ամենամեծ պատիվը կլինի իշխանության փոխանցումն ընտրած իմ իրավահաջորդին», - ասել է Ղանին:
Նշենք, որ գագաթնաժողովը տեղի է ունենում ԱՄՆ-ի և այլ պետությունների կողմից խաղաղ գործընթացը վերականգնելու փորձերի ֆոնին` նոր անցումային կառավարության ստեղծման վրա: Ղանին դեմ է այդ առաջարկին՝ ընդգծելով, որ ընտրությունները պետք է տեղի ունենան նախքան իր պաշտոնը լքելը: