31/03/2021 16:08
Բենզասղոցով տղամարդը փորձել է ներխուժել Սլովենիայի խորհրդարան
Բենզասղոցով տղամարդը փորձել է ներխուժել Սլովենիայի խորհրդարանի շենք, հայտնում է ազգային գործակալությունը՝ հղում անելով ՆԳՆ-ին:
«Ժամը19.00-ից հետո (Երևանի ժամանակով 21.00-ին) Օրենսդիր ժողովի շենքին բենզասղոցով տղամարդ է մոտեցել: Շենքում հերթապահություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել տղամարդուն: Լյուբլյանայի ոստիկանության բաժանմունքը նշել է, որ ոչ ոք չի տուժել», - հայտնում է գերատեսչությունը:
Ինչպես նշված է, տղամարդը փորձել է ներս մտնել շենք և ձերբակալման ընթացքում բղավել՝ «բավական է շարունակեք այս լոքդաունը»:
Այդ ժամանակ խորհրդարանում տեղի էր ունենում հանդիպում Օրենսդիր ժողովի նախագահ Իգոր Զորչիչին վստահություն հայտնելու վերաբերյալ:
Պատգամավորները ձայների մեծամասնությամբ վստահություն են հայտնել խոսնակին: