31/03/2021 13:52
Գվատեմալայում Պակայա հրաբխից լավայի հոսքը հասել է բնակելի շենքեր (Տեսանյութ)
Գվատեմալայում Պակայա հրաբուխը ժայթքում է արդեն 50 օր: Լավայի հոսքը ձգվել է մոտ 2,5 կիլոմետր և հասել ֆերմերների տներ, հաղորդել է РИА Новости-ն:
Հաղորդագրությունների համաձայն՝ լավան մոտենում է Սան Վիսենտե Պակայա գյուղ, որտեղ բնակվում է մոտ 17 հազար մարդ: Այն շարժվում է օրական 50-60 մետր արագությամբ:
Ականատեսները պատմում են, որ կրակի հոսքը ոչնչացնում է ավոկադոյի և սուրճի տնկարկները, ինչպես նաև ամբողջությամբ քանդում հարակից գյուղերի բնակիչների տները: