31/03/2021 18:16
Սմոգը պատել է Նեպալի մայրաքաղաքը
Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում օդի աղտոտվածության մակարդակը հասել է վտանգավոր մակարդակի, իշխանությունները չորս օրով փակել են դպրոցները: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Կրթության նախարարության ներկայացուցիչ Դիպակ Շարման հայտարարել է, որ դպրոցների փակումից տուժել է շուրջ ութ միլիոն աշակերտ:
Շինարարական աշխատանքների փոշին, տրանսպորտային միջոցների արտանետումն ու ածուխի այրման ծուխը ստեղծում են 4 միլիոն բնակչություն ունեցող քաղաքում սմոգ:
Առողջապահության նախարարությունը բնակչությանը խորհուրդ է տալիս մնալ տանը և դուրս չգալ, բացառությամբ՝ արտակարգ իրավիճակների:
Կատմանդուի միջազգային օդանավակայանի պաշտոնյաներն ասում են, որ վատ տեսանելիությունը լրջորեն խոչընդոտում է թռիչքներին: