01/04/2021 11:42
Տավուշի մարզպետը նշանակվեց նախարար. կփոխարինի Հակոբ Արշակյանին
Կառավարության այսօրվա նիստին որոշում կայացվեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին ազատել աշխատանքից։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայկ Չոբանյանը կնշանակվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։
Հիշեցնենք՝ լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպից հետո երեկ նախարար Հակոբ Արշակյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։
«Ես ուզում եմ պարոն Արշակյանին շնորհակալություն հայտնել իր կատարած աշխատանքի համար։ Զրոյից նոր նախարարություն է ստեղծվել, ինչը բարդ աշխատանք է և, որը արվել է բավականին լավ», - ասաց Փաշինյանը։
Նա հաջողություններ մաղթեց Հայկ Չոբանյանին։