01/04/2021 12:16
«Մի նմուշը յոթերորդ անգամից հնարավոր եղավ նույնականացնել». Հայաստանը ՌԴ-ի ու Հոլանդիայի հետ է սկսել զոհված զինծառայողների մարմինների փորձաքննությունը
Վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում մենք ՌԴ մեր գործընկերների, Հոլանդիայի մեր գործընկերների հետ իրականացնում ենք զոհված զինծառայողների բարդ նմունշների փորձաքննությունը, այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մեկ օրինակ բերեմ՝ մի նմուշը յոթերորդ անգամից որոշակի մշակման գործընթացներ անցնելուց հետո հնարավոր եղավ նույնականացնել, այսինքն՝ գործընթացը շարունակվում է», - ասաց նա։
Թե քանի ընտանիք է այս պահին սպասում այս գործընթացին, նախարարը հրաժարվեց թիվ հրապարակել։