01/04/2021 11:27
Պետք է ընտրական օրենսգրքի փոփոխությունն ընդունենք և հրաժարվենք ռեյտինգային ցուցակներից. Վահագն Հովակիմյան
Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
«Ռեյտինգային ընտրակարգը մշտապես եղել է քննադատության առարկա թե՛ քաղաքական ուժերի, թե հասարակական կազմակերպությունների, մասնագիտական շրջանակների կողմից, և այս համակարգի ներդրման պահից կա հանրային պահանջ, որ այն պետք է փոխվի։ ԱԺ ընտրությունները մաքուր համամասնական ընտրակարգով անցկացնելու շուրջ քաղաքական ուժերի շրջանում ի սկզբանե առկա է եղել լայն համախոհություն։ Հենց այս փուլում մենք պետք է այս փոփոխությունն ընդունենք և հրաժարվենք ռեյտինգային ցուցակներից։ Այս հարցում բոլորս ենք համակարծիք», - ԱԺ ամբիոնից հայտարարեց նախագիծը ներկայացնող Վահագն Հովակիմյանը։
Նա ասաց, թե փոփոխություններով առաջարկվում է նաև անհրաժեշտ համապատասխան իրավական հիմքերը սահմանել ընտրական գործընթացները կարանտինի պայմաններին համահունչ կազմակերպելու համար։