01/04/2021 13:31
Խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունն այլևս կասկածի տակ է դրված. Էդմոն Մարուքյան (Տեսանյութ)
Խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունն այլևս կասկածի տակ է դրված, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ձեր ընդունած ընտրական օրենսգրքով փորելու եք ձեր քաղաքական գերեզմանը: Սա լինելու է ձեր ավարտը, որովհետև որ ուժն իր համար Սահմանադրություն կամ Ընտրական օրենսգիրք է ընդունել, ինքն իր գլուխը կտրել է», - դիմելով մեծամասնությանն՝ ասաց նա:
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նաև ժողովրդին դիմեց՝ բարձրաձայնելով, որ նրանց զրկել են նախագահ, քաղաքապետ ընտրելու իրավունքից, հիմա էլ զրկում են պատգամավոր ընտրելու իրավունքից:
«Ժողովրդին ասում եք՝ դուք ընտրեք, հանցագործներ կընտրե՞ք, հա՞: Իսկ, կներեք, 44 հոգուց ո՞վ է հանցագործ. 44 ռեյտինգային ընտրակարգով ընտրված մարդ ունեք», - հարց հնչեցրեց պատգամավորը:
Նա նկատեց, որ խնդիրն ընտրակարգը չի, խնդիրը բարքերն են.
«Եթե իշխանություն եք, բարքերը մի թույլ տվեք»: