01/04/2021 18:54
ՌԴ ԶՈՒ ԳՇ պետը հայ գործընկերոջ հետ հեռախոսով քննարկել է անվտանգության խնդիրները
Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հեռախոսային բանակցություններ է անցկացրել Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ: Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ-ում:
«Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ապահովման և խաղաղապահ գործողություններ իրականացնելու, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության վիճակն ու հեռանկարները», - նշել են Ռուսաստանի ռազմական գերատեսչությունում:
Հինգշաբթի ավելի վաղ Արտակ Դավթյանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին: Նրանք քննարկել են հայ ռազմագերիների վերադարձի և անհետ կորածների որոնման հարցը: