01/04/2021 20:56
Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարաները քննարկել են Ղարաբաղում մարդասիրական արձագանքման հետ կապված հարցեր
Ռուսաստանի ԱԳ նախարար ղեկավար Սերգեյ Լավրովը հինգշաբթի Մոսկվայում Հայաստանից իր գործընկեր Արա Այվազյանի հետ կայացած հանդիպմանը քննարկել է Լեռնային Ղարաբաղին վերաբերող մարդասիրական և տնտեսական խնդիրները:
«Կողմերը քննարկել են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական արձագանքման արդիական խնդիրներին, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը», - ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Նախարարները մտքեր են փոխանակել նաև երկկողմ համագործակցության արդիական հարցերի շուրջ, այդ թվում՝ բարձրագույն և բարձր մակարդակի շփումների, երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:
«Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի որոշակի թեմաներ», - նշել են ՌԴ ԱԳՆ-ում:
Հինգշաբթի ավելի վաղ Լավրովը Մոսկվայում հանդիպել է նաև ադրբեջանցի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ՝ ԱՊՀ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում: