01/04/2021 16:05
12 երկիր փակում է իր դեսպանությունները ԿԺԴՀ-ում
ԿԺԴՀ-ում փակվել են 12 երկրների դեսպանությունները, իսկ միջազգային մարդասիրական կազմակերպությունների բոլոր օտարերկրյա անձնակազմերը ստիպված են եղել հեռանալ հանրապետությունում ստեղծված ծանր իրավիճակի պատճառով, այդ թվում՝ ապրանքների և դեղերի պակասի: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Փհենյանում Ռուսաստանի դեսպանությունը:
Նշվում է, որ փակվել են Մեծ Բրիտանիայի, Վենեսուելայի, Բրազիլիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նիգերիայի, Պակիստանի, Լեհաստանի, Չեխիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի դիվանագիտական առաքելությունները:
Ներկայումս Հյուսիսային Կորեայում իրենց պետությունները ներկայացնում է ընդամենը ինը դեսպան և չորս գործերի ժամանակավոր հավատարմատար, իսկ դեսպանատների մեծ մասի անձնակազմը, որոնք դեռ գործում են երկրում, հասցվել են նվազագույնի, նշել է Ռուսաստանի դեսպանությունը: